Լոնդոնի «Չելսին» հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մարկ Գիուի տրանսֆերի մասին:
Իսպանացի 18-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբը «Բարսելոնային» վճարել է 6 միլիոն եվրո: Գիուի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը:
Գիուն «Բարսելոնայի» գլխավոր թիմում նախորդ մրցաշրջանում անցկացրել էր 7 հանդիպում, խփել երկու գոլ: Հարձակվողը կատալոնական գրանդում նորամուտի խաղում հաղթական գոլ էր խփել Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասը: