Կատալոնական «Բարսելոնան» առաջիկայում որոշում կկայացնի թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ապագայի վերաբերյալ:
Իսպանական Sport-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությանն անհանգստացնում է 35-ամյա ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը: Հնարավոր է՝ կատալոնական գրանդը Լևանդովսկիին առաջարկի կրճատել աշխատավարձը:
«Բարսելոնան» նաև կարող է փոխարինող գտնել և հրաժեշտ տալ Լեհաստանի հավաքականի առաջատարին, որը 2022 թվականի հուլիսից է խաղում կատալոնական գրանդում:
Ավարտվող մրցաշրջանում Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 45 հանդիպման, դարձել 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: