Logo

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի խաղա մեկ տարի

16:53 / 09.09.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Բերնալը խաղադաշտից կբացակայի շուրջ մեկ տարի։

«Բլաուգրանայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 9-ին 17-ամյա ֆուտբոլիստը ենթարկվել է ձախ ծնկի խաչաձև կապանների ու արտաքին մենիսկի վիրահատության։ Իսպանացին շարք կվերադառնա միայն հաջորդ տարվա սեպտեմբերին։

Մարկ Բերնալը կատալոնական ակումբի հետ մասնակցել էր ԱՄՆ-ում կայացած նախամրցաշրջանային հավաքին, իսկ իսպանական Լա լիգայի առաջին խաղերում եղել էր մեկնարկային կազմում։ Կիսապաշտպանը վնասվածքն ստացել է «Ռայո Վալեկանոյի» դեմ երրորդ տուրի արտագնա խաղում (2-1)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ