Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը ապաքինվել է վնասվածքից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստն արդեն վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում։ Լոպեսը պատրաստ է մասնակցել «Սևիլիայի» դեմ Լա լիգայի հաջորդ տուրի խաղին, որը կկայանա հոկտեմբերի 20-ին։
Ֆերմին Լոպեսը սեպտեմբերին ազդրի մկանային վնասվածք էր ստացել Իսպանիայի երիտասարդական հավաքականում։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է երեք խաղի։