«Բարսելոնայի» կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն խնդրել է կատալոնական ակումբին խզել պայմանագիրը, հայտնում է Sport.es-ը։
«Ալ Ահլին» 26-ամյա ֆուտբոլիստին խոստացել է խոշոր բոնուս, եթե նա ազատ գործակալի կարգավիճակում միանա Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբին:
Կեսիեն նախորդ տարվա հուլիսին էր հեռացել իտալական «Միլանից» և ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ դարավ Իսպանիայի չեմպիոն: Ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը կատալոնացիների կազմում անցկացրել էր 43 հանդիպում, դարձել երեք գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:


