Logo

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Կոմո»

21:55 / 15.01.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» պաշտպան Ալեքս Վալյեն կարող է կարիերան շարունակել «Կոմոյում», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Իտալական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցություններ է սկսել «Բլաուգրանայի» հետ։

Երիտասարդ ֆուտբոլիստը 2024թ. օգոստոսից վարձավճարով հանդես է գալիս Գլազգոյի «Սելթիկում»։ Շոտլանդիայի չեմպիոնը փորձում է Լոնդոնի «Արսենալից» վերադարձնել Կիրան Թիրնիին։ Այդ հավանական գործարքը կխթանի Վալյեի` «Կոմո» տեղափոխությունը։

Ալեքս Վալյեն ընթացիկ մրցաշրջանում 18 խաղում կատարել է 5 ասիստ։ Նա «Բարսելոնայի» համակարգում է 2019 թվականից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա