Logo

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի տեղափոխվի «Կոմո»

19:11 / 24.01.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան չի տեղափոխվի իտալական «Կոմո», հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Նա չի հեռանա «Բարսելոնայից» այդ գոլից հետո»,- ասել է «Կոմոյի» իսպանացի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը, որը ֆուտբոլիստի կարիերայի ժամանակ հանդես է եկել «Բարսելոնայում»:

Ֆաբրեգասը նկատի է ունեցել Գարսիայի՝ Լիսաբոնի «Բենֆիկային» խփած գոլը: Պորտուգալական թիմի դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի նախավերջին՝ 7-րդ տուրի արտագնա խաղում «Բարսելոնան» «քամբեք» էր արել՝ հաղթելով 5-4 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ