Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 7-1 հաշվով հաղթեց «Վալենսիային»։
«Բլաուգրանայից» դուբլ ձևակերպեց իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը, մեկական գոլ խփեցին Ֆրենկի դե Յոնգը, Ֆեռան Տոռեսը, Ռաֆինյան, Ռոբերտ Լևանդովսկին։
Կատալոնական ակումբը գոլերից 5-ը խփեց առաջին խաղակեսում։ «Բարսելոնան» նախորդ անգամ նման ցուցանիշ գրանցել էր 2015թ. օգոստոսին։
«Կապտանռնագույնները» 42 միավորով վերադարձան երրորդ տեղ։ «Վալենսիան» 16 միավորով 19-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 21-րդ տուր
«Բարսելոնա» - «Վալենսիա»` 7-1
Ֆրենկի դե Յոնգ, 3, Ֆեռան Տոռես, 8, Ռաֆինյա, 14, Ֆերմին Լոպես, 24, 45+4, Ռոբերտ Լևանդվոսկի, 66, Սեզար Տարեգա, 75 (ինքնագոլ) - Ուգո Դուռո, 59
Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):