«Բարսելոնայի» պաշտպան Ինյիգո Մարտինեսը ծնկի վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` 33-ամյա ֆուտբոլիստը կբացակայի 2-3 շաբաթ և խաղադաշտ կվերադառնա մարտի վերջին կամ ապրիլի սկզբին։
Մարտինեսն արդեն դուրս է մնացել Իսպանիայի ազգային հավաքականի` Նիդերլանդների թիմի դեմ Ազգերի լիգայի A լիգայի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչի հանդիպումների հայտացուցակից։ Նրա փոխարեն «Ֆուրիա ռոխային» է միացել «Բորնմութի» պաշտպան Դին Հեյզենը։
«Բլաուգրանայի» կազմում վնասվածք է ստացել նաև կիսապաշտպան Մարկ Կասադոն, որը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը։


