
տուր
01 Հունվար 1970 - 19:57
- - 

«Բարսելոնան» հետաքրքրված է «Սևիլիայի» պաշտպան Դիեգո Կառլոսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Diario Sport-ը:
Անդալուսյան ակումբը 27-ամյա բրազիլացուն բաց կթողնի միայն այն դեպքում, եթե հավանական գնորդը վճարի ֆուտբոլիստի պայմանագրում նշված հրաժարագնի գումարը, որը կազմում է 75 մլն եվրո:
Կատալոնացիները պատրաստ չեն այդքան գումար վճարել, ուստի մտադիր են գործարքում ընդգրկել կիսապաշտպան Իվան Ռակիտիչին:
Կառլոսին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Լիվերպուլը»: Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ բրազիլացին իդեալական խաղընկեր կլինի Վիրջիլ վան Դեյկի համար:
Դիեգո Կառլոսը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 25 հանդիպման:
Նոր Կական՝ ոգեշնչված դե Բրույնեից. «Բարսան» ու «Ռեալը» «կճակատամարտեն»

