«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն ու կիսապաշտպան Պեդրին կերկարաձգեն ակումբի հետ պայմանագրի ժամկետը, գրում է Marca-ն։
Երկու ֆուտբոլիստների համաձայնագրերն էլ ուժի մեջ կլինեն մինչև 2030թ. հուլիսի 1-ը ներառյալ։
Բանակցություններում վճռորոշ է եղել «Բլաուգրանայի» սպորտային տնօրեն Դեկուի` ֆուտբոլիստների հետ առանձնազրույցը։ Կատալոնական ակումբը գործարքի մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկա օրերին։ Հավանաբար, դա տեղի կունենա մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակմանը օրը` փետրվարի 3-ը։
Հիշեցնենք, որ ուրուգվայցի Արաուխոն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018թ. օգոստոսից, 155 խաղում խփել է 8 գոլ, կատարել 6 ասիստ։ Իսպանացի Պեդրին ակումբում է 2019թ. սեպտեմբերից, 174 խաղում խփել է 24 գոլ, կատարել 17 արդյունավետ փոխանցում։