Logo

«Բարսելոնայում» դժգոհ են խաղերի հեռարձակումից

19:40 / 10.10.2023Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» ղեկավարությունում դժգոհ են, թե ինչպես են թիմի խաղերը հեռարձակվում հեռուստատեսությամբ, հաղորդում է Sport.es-ը։

Կատալոնական ակումբում դա որակել են անհարգալից վերաբերմունք։ Մասնավորապես, ակումբում դժգոհ են, որ թիմի գլխավոր մարզիչ Չավիի հասցեին եղել են մի քանի բացասական մեկնաբանություններ։  

Բացի այդ, հեռարձակման ժամանակ Չավիին ցուցադրում են այն պահերին, երբ իսպանացի մասնագետը դժգոհում է մրցավարությունից։ Միևնույն ժամանակ, մյուս թիմերի մարզիչների մասնակցությամբ նմանատիպ դրվագներ գրեթե չեն ցուցադրվում։

Որպես բողոքի նշան, Իսպանիայի գործող չեմպիոնը կարող է դադարել խաղերի ընդմիջման ժամանակ համագործակցել հեռուստատեսության աշխատակիցների հետ։

Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրից հետո կատալոնական ակումբը 21 միավորով երրորդն է և երեք միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին» ու մեկ միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ