«Բարսելոնայի» ավագ Սերժի Ռոբերտոն կշարունակի մրցելույթներն ակումբի կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 32-ամյա ֆուտբոլիստն ու ակումբը երկարաձգելու են պայմանագիրը։ Մոտ օրերս կողմերը համաձայնագրի վերջին մանրամասները կքննարկեն և կստորագրեն այն։
«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Չավին անձամբ ցանկանում է, որպեսզի Ռոբերտոն մնա ակումբում։ Ֆուտբոլիստը նույնպես մտադիր չէ լքել Կատալոնիայի մայրաքաղաքը։
Ռոբերտոն 2023/24 մրցաշրջանում 20 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։