«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մոտ է վնասվածքից ապաքինվելուն և խաղադաշտ վերադառնալուն։
Marca-ի փոխանցմամբ` ուրուգվայցի ֆուտբոլիստը դեկտեմբերի 1-ին երկար դադարից հետո լիարժեք մարզում է անցկացրել։ Նա նոյեմբերի 24-ից մարզվում էր բոլոր ֆուտբոլիստների հետ, սակայն արդեն ամբողջությամբ մեծացրել է ծանրաբեռնվածությունն ու կատարում է ֆիզպատրաստության մարզչի բոլոր հրահանգները։ Չնայած դրան` 25-ամյա ֆուտբոլիստի խաղադաշտ վերադառնալու հստակ ամսաթիվ չի նշվում։
Հիշեցնենք, որ Ռոնալդ Արաուխոն այս տարվա հուլիսի 7-ին Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում ազդրի ծանր վնասվածք է ստացել և վիրահատության ենթարկվել։ Նախնական տեղեկություններով նա խաղադաշտից պետք է բացակայեր 4 ամիս։