«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյան վերսկսել է մարզումները, հայտնում է Marca-ն:
Բրազիլացին մարզման մի հատվածն անցկացրել է անհատական ծրագրով, մյուս հատվածը՝ ընդհանուր խմբում, ինչը հաստատում է, որ նա կմասնակցի առաջիկա «Էլ Կլասիկոյին»:
Ռաֆինյան վնասվածք էր ստացել «Ռեալ Օվիեդոյի» դեմ խաղում և բաց է թողել մեկ ամիս: Վնասվածք ունի նաև թիմի կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը, սակայն, չի հասցնի ապաքինվել մինչև «Ռեալի» դեմ սկզբունքային խաղը:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


