Logo

«Բարսելոնայի» առանցքային խաղացողներից մեկն ապաքինվել է, Պեդրիի վերադարձը հետաձգվում է

16:55 / 18.09.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է Diario Sport-ը։

Իսպանիայի չեմպիոնը մեկ ամսից ավելի խաղում է առանց 24-ամյա ֆուտբոլիստի, որը մոտ է վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալուն։ Հավանաբար, նա բաց կթողնի նաև բելգիական «Անտվերպենի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղը, սակայն պատրաստ կլինի «Սելտայի» դեմ Լա լիգայի հաջորդ տուրի հանդիպմանը։

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին շարունակում է վերականգնվել վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա սպասվածից ավելի ուշ՝ հոկտեմբերի վերջնամասում։ Թիմի գլխավոր մարզիչ Չավին գոհ է այն ֆուտբոլիստներից, որոնք փոխարինում են 20-ամյա իսպանացուն։ Այդ պատճառով ակումբը չի շտապում արագացնել Պետրիի վերականգնողական փուլը։

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրից հետո կատալոնացիները երկրորդ տեղում են և 2 միավոր են զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա