«Բարսելոնայի» խաղարկող Նիկոլաս Լապրովիտոլան ընթացիկ մրցաշրջանում մանրահատակ չի վերադառնա: Արգենտինացին աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել, գրում է BasketNews-ը:
«Բարսելոնան» արդեն հաստատել է, որ 34-ամյա բասկետբոլիստի ապաքինման համար կպահանջվի 10 ամիս:
Եվրալիգայի մեկնարկային 4 խաղում Լապրովիտոլան միջինում վաստակում էր 10 միավոր և կատարում 6,2 ասիստ: