Logo

«Բարսելոնան» Ժոաու Ֆելիշի տրանսֆերի համար դիմել է «Ատլետիկոյին», մադրիդյան ակումբը պատասխանել է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 31.08.2021ՍՊՈՐՏ
Ժոաու Ֆելիշի տրանսֆերի համար դիմել է Ատլետիկոյին մադրիդյան ակումբը պատասխանել է - «Բարսելոնան» Ժոաու Ֆելիշի տրանսֆերի համար դիմել է «Ատլետիկոյին», մադրիդյան ակումբը պատասխանել է

«Բարսելոնան» հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիշի ծառայություններով:

Goal-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը գործակալ Ժորժե Մենդեշի միջնորդությամբ վարձակալական պայմանագրի առաջարկ է կատարել «Ատլետիկոյին»: Առաջարկը, սակայն, մերժվել է:

Մադրիդյան կողմը հրաժարվել է բանակցություններ վարել թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի տեղափոխության վերաբերյալ տրանսֆերային պատուհանի վերջին օրը: «Ատլետիկոյից» հստակ հասկացրել են, որ չեն պատրաստվում հրաժարվել Ֆելիշի ծառայություններից, քանի որ նրան համարում են թիմի հաջողությունների բանալին:

Հիշեցնենք, որ «հնդկացիները» Ֆելիշի տրանսֆերային իրավունքները ձեռք են բերել 2019 թվականին 126 մլն եվրոյով: Լա լիգայում անցկացրած 56 խաղում պորտուգալացին դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ