Logo

«Բարսելոնան» ընտրություն է կատարել Իսակի և Դյոկերեշի միջև

14:58 / 11.01.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել անգլիական «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին, հայտնում է Mundo Deportivo-ն։

«Բլաուգրանայում» Իսակին համարում են հարձակման գծի ամրապնդման ամենահարմար տարբերակ։ Կատալոնական ակումբի ղեկավարները նրան նախընտրում են Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշից։

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել այնպիսի ֆուտբոլիստի, որը ձախ եզրից տեղաշարժվում է կնետրոն և գոլեր խփում։

Նման ոճի ֆուտբոլիստներից ակումբը հետաքրքրված է նաև Ռաֆայել Լեաուի («Միլան»), Լուիս Դիասի («Լիվերպուլ») և Մարկուս Ռեշֆորդի («Մանչեսթեր Յունայթեդ») ծառայություններով։

25-ամյա Իսակն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 18 խաղում խփել է 13 գոլ, կատարել 4 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա