Logo

«Բարսելոնան» ընկերական խաղում պարտվեց

10:12 / 22.12.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» ընկերական խաղում 2-3 հաշվով պարտվեց մեքսիկական «Ամերիկային»:

Հանդիպումը կայացավ ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում: Առաջին խաղակեսի 6-րդ րոպեին կապտանռանգույներին առաջ մղեց Լամին Յամալը: «Ամերիկայից» 6 րոպե հետո պատասխան գոլը խփեց Խուլիան Կինյոնեսը: «Բարսելոնան» 28-րդ րոպեին Մարկ Գյուի միջոցով ևս մեկ անգամ առաջ անցավ հաշվի մեջ, բայց երկրորդ խաղակեսի սկզբում նույն Կինյոնեսը մեքսիկական ակումբի համար նորից վերականգնեց հավասարակշռությունը: Խաղի հաղթական գոլը գրանցվեց 82-րդ րոպեին: «Ամերիկային» հաղթանակ պարգևեց Հենրի Մարտինը:

Ընկերական խաղ

«Բարսելոնա» - «Ամերիկա»՝ 2-3 

Լամին Յամալ, 6, Մարկ Գյու, 28 - Նելսոն Կինյոնես, 6, 50, Հենրի Մարտին, 82

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ