Կատալոնական «Բարսելոնան» իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալի հետ նոր պայմանագիր կստորագրի։ Տեղեկությունը սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան։
17-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի չեմպիոնը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 21 խաղի, դարձել 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։ Transfermarkt-ը Յամալի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո: