Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» ընդունեց «Վալենսիային» ու հաղթեց նվազագույն հաշվով:
15-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփեց բրազիլացի վինգեր Ռաֆինյան:
55-րդ րոպեին կատալոնական ակումբը կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն 11-մետրանոցից վրիպեց իսպանացի վինգեր Ֆերան Տորեսը:
59-րդ րոպեին Իսպանիայի փոխչեմպիոնը մնաց 10 ֆուտբոլիստով. վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ ու խաղադաշտից հեռացվեց ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն:
24 խաղից հետո «Բարսելոնան» 62 միավորով առաջատարն է և 10 միավորով գերազանցում է Մադրիդի «Ռեալին», որի՝ ընթացիկ տուրի արտագնա հանդիպումը «Բետիսի» հետ կմեկնարկի կեսգիշերին: «Վալենսիան» ունի 23 միավոր ու նախավերջին՝ 19-րդ տեղում է:
Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր
«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 1-0 (տեսանյութ)
Ռաֆինյա, 15Վրիպում 11-մետրանոցից՝ Ֆերան Տորես, 55 («Բարսելոնա»)
Հեռացում՝ Ռոնալդ Արաուխո, 59 («Բարսելոնա»)