Logo

«Բարսելոնան» ունի նոր ավագ

18:45 / 10.07.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» հուլիսի 10-ին վերադարձել է արձակուրդից և ներկայացրել թիմի նոր ավագին։ Իսպանիայի նորընծա չեմպիոնի ավագի պարտականությունները կկատարի Սերխի Ռոբերտոն։

«Առաջին օրն ավագի կարգավիճակում»,- «Բարսելոնայի» մամուլի ծառայություն հրապարակած լուսանկարին կից գրել է իսպանացի կիսապաշտպանը։

31-ամյա Ռոբերտոյից բացի, «Բարսելոնայի» ավագի թևկապին հավակնում էին նաև գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն ու ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։

Սերխի Ռոբերտոն «Բարսելոնայի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2010 թվականից։ Ավարտված մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը մասնակցել է 23 հանդիպման՝ 15 անգամ դաշտ դուրս գալով մեկնարկային կազմում։ Այդ խաղերում նա խփել է չորս գոլ ու կատարել մեկ գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ մինչև այս «Բարսելոնայի» ավագն իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն էր, որը կարիերան կշարունակի ամերիկյան «Ինտեր Մայամիում»: Այս ամռանը կատալոնական ակումբից հեռացել էր նաև երկրորդ ավագ, իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ