Logo

«Բարսելոնան» ու Ռոնալդ Կումանն ընդհանուր հայտարարի են եկել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.11.2021ՍՊՈՐՏ
ու Ռոնալդ Կումանն ընդհանուր հայտարարի են եկել - «Բարսելոնան» ու Ռոնալդ Կումանն ընդհանուր հայտարարի են եկել

«Բարսելոնան» ու թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը լեզու են գտել կողմերի պայմանագիրը վաղաժամ խզելու գործարքի ֆինանսական մասի վերաբերյալ՝ գրում է Marca-ն:

Կատալոնական ակումբը հոլանդացի մասնագետին որպես փոխհատուցում կվճարի 10 մլն եվրո՝ նախկինում հաղորդված 12 մլն եվրոյի փոխարեն:

Հիշեցնենք՝ Ռոնալդ Կումանը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել է հոկտեմբերի 28-ին՝ «Ռայո Վալյեկանոյից» կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո:

Կումանի գլխավորությամբ «Բարսելոնան» նախորդ մրցաշրջանում դարձավ Արքայական գավաթի հաղթող, իսկ Լա լիգայում բավարարվեց 3-րդ տեղով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա