Logo

«Բարսելոնան» ու «Ռեալը» պայքարում են 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար

10:47 / 19.11.2024Ֆուտբոլ
null

«Մալագայի» եզրային հարձակվող Անտոնիտոն հայտնվել է «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային թիրախում:

Կատալոնացիները դեռ ամռանն էին ցանկանում ձեռք բերել Իսպանիայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստին, բայց անդալուզյան ակումբը նույնիսկ չի դիտարկել տրանսֆերային առաջարկները, գրում է Marca-ն:

«Արքայական ակումբը» նույնպես առաջարկ է կատարել, որը մերժվել է:

Այժմ երկու ակումբներն էլ պատրաստվում են ամռանը պայմանագիր ստորագրել Անտոնիտոյի հետ, որի համաձայնագրի ժամկետը «Մալագայի» հետ սպառվելու է 2024-2025 մրցաշրջանից հետո:

Աղբյուրը նշում է, որ իսպանական գրանդ ակումբները պատրաստ կլինեն ձմռանն էլ ձեռք բերել վինգերին, եթե «Մալագան» համաձայնի բաց թողնել նրան:

Ընթացիկ մրցաշրջանում Անտոնիտոն 13 խաղում խփել է 3 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա