Logo

«Բարսելոնան» ու Պեդրին մոտ են համաձայնության հասնելուն

12:22 / 26.10.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» ու ակումբի կիսապաշտպան Պեդրին պայմանագրի երկարաձգման հարցում մոտ են համաձայնության հասնելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը դեռ բանակցություններ են վարում, սակայն միմյանց միջև ոչ մի խնդիր չունեն, քանի որ ցանկանում են շարունակել համագործակցությունը։

«Բլաուգրանան» 21-ամյա ֆուտբոլիստին համարում է իր մարզական ծրագրի անձեռնմխելի ներկայացուցիչ և ոչ մի կերպ չի ցանկանում բաժանվել նրանից։

Կատալոնական ակումբն առաջինը երկարաձգելու է ակումբի մեկ այլ կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի պայմանագիրը, այնուհետև Պեդրիինը։ «Բարսելոնան» նոր համաձայնագիր է պատրաստվում առաջարկել նաև նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին և ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։

Հիշեցնենք, որ Պեդրին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թ. սեպտեմբերից, 156 խաղում խփել  23 գոլ, կատարել 15 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ