«Բարսելոնան» ու կիսապաշտպան Մարկ Բեռնալը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։
18-ամյա ֆուտբոլիստը «Բլաուգրանայի» համակարգում է 2014 թվականից և ակումբի հիմնական թիմում 5 խաղում կատարել է 1 ասիստ։ Նա վերջերս է ապաքինվել ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքից, որն ստացել էր նախորդ տարվա օգոստոսին։


