Կատալոնական «Բարսելոնան» և իսպանացի պաշտպան Ինյիգո Մարտինեսը նոր պայմանագիր են կնքել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Պայմանագիրը համաձայնեցվել է մի քանի ամիս առաջ, սակայն ակումբը սպասում էր Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) գրանցմանը։
Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս «Բարսելոնայում», ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 33 խաղի, խփել երեք գոլ և կատարել չորս ասիստ: