Կատալոնական «Բարսելոնան» ու թիմի գլխավոր մարզիչ Չավին պայմանավորվել են գործող պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հաղորդում է Marca-ն։
43-ամյա իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Կողմերը նոր համաձայնագիր կստորագրեն հաջորդ շաբաթ։
«Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանը 2021 թվականի նոյեմբերից է գլխավորում կատալոնական ակումբը, որի հետ նախորդ մրցաշրջանում դարձել էր Իսպանիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։ Չավիի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։


