Logo

«Բարսելոնան» Վիգոյում բաց թողեց երկու գոլի առավելությունը

01:55 / 24.11.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային» և բաց թողեց երկու գոլի առավելությունը` 2-2:

«Բարսելոնայից» գոլի հեղինակ դարձան բրազիլացի վինգեր Ռաֆինյան և լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: 36-ամյա Լևանդովսկին 15 գոլով Իսպանիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է:

Հյուրերից 82-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվեց իսպանացի կիսապաշտպան Մարկ Կասադոն: Երկու րոպե անց ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն սեփական դարպասի մոտ կորցրեց գնդակը, «Սելտայի» իսպանացի հարձակվող Ալֆոն Գոնսալեսը կրճատեց հաշիվը: Եվս երկու րոպե անց էլ տանտերերը գեղեցիկ գրոհ ձեռնարկեցին և հավասարեցրին հաշիվը, Ինյակի Պենյայի դարպասը գրավեց իսպանացի կիսապաշտպան Ուգո Ալվարեսը:

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 34 միավորով առաջատարն է, 5 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին», 7 միավորով` գործող չեմպիոն «Ռեալին», որը երկու խաղ քիչ է անցկացրել: «Սելտան» 18 միավորով 11-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 14-րդ տուր

«Սելտա» - «Բարսելոնա»` 2-2 

Ալֆոն Գոնսալես, 84, Ուգո Ալվարես, 86 - Ռաֆինյա, 15, Ռոբերտ Լևանդովսկի, 61

Հեռացում` Մարկ Կասադո, 82 («Բարսելոնա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա