Կատալոնական «Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Բլաուգրանան» 424 միլիոնի պարտքի 40 տոկոսը վերաձևակերպելու նպատակով պարտատոմսեր է թողարկել:
Նախագիծը ներառում է «Կամպ Նոու» ստադիոնի վերանորոգումը, շրջակա տարածքի բարեկարգումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը:
Նախնական տվյալներով՝ «Բարսելոնան» պարտքը պետք է մարեր 2028 թվականին, սակայն վերաֆինանսավորման արդյունքում մարման գործընթացը կսկսվի 2033-ին և կավարտվի 2050-ին:
Ակումբի ղեկավարությունը նոր արենայից նախատեսում է ստանալ շուրջ 247 միլիոն եվրո եկամուտ:


