«Բարսելոնան» կարող է այս մրցաշրջանում իր առաջին տնային խաղը Լա լիգայում անցկացնել «Յոհան Կրոյֆ» ստադիոնում, գրում է Marca-ն:
Լա լիգան կատալոնական ակումբին «Վալենսիայի» դեմ 4-րդ տուրի հանդիպումը «Կամպ Նոու» ստադիոնում անցկացնելու թույլտվություն չի տվել: «Բարսան» նաև չունի առաջնության մեկնարկային չորս տուրերն արտագնա ստադիոններում անցկացնելու իրավունք, ուստի դիտարկվում է երիտասարդական թիմի տնային ստադիոնում՝ «Յոհան Կրոյֆում» խաղալու հնարավորությունը:
Խոչընդոտն այն է, որ «Յոհան Կրոյֆը» տեղավորում է 6 հազար հանդիսական, մինչդեռ Լա լիգայում ստադիոնների հանդիսականների նվազագույն շեմը 15 հազարն է: Իսպանիայի առաջնության ներկայացուցիչներն առաջիկա օրերին կպատասխանեն «Բարսելոնայի» առաջարկին:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


