Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Բարսելոնան» 2-1 հաշվով պարտության մատնեց «Լաս Պալմասին» արտագնա մրցավեճում: Կատալոնական ակումբը հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 41 միավոր ու 3-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Լաս Պալմասը» 26 միավորով 8-րդն է:
Լա լիգա, 19-րդ տուր
«Լաս Պալմաս» - «Բարսելոնա»՝ 1-2
Մունիր Էլ Հադադի, 12 - Ֆերան Տորես, 56, Իլկայ Գյունդողան, 90+3 (11մ)