0-2, 3-2, 3-4. Իսպանիայի Լա լիգայի երրորդ տուրում այսպիսի սցենարով անցավ «Վիլյառեալի» ու «Բարսելոնայի» հանդիպումը։ Կատալոնական ակումբն արտագնա հաղթանակ տարավ 4-3 հաշվով։
«Բարսելոնայի» կազմում գոլով աչքի ընկան կիսապաշտպաններ Գավին ու Ֆրենկի դե Յոնգը, հարձակվողներ Ֆերան Տորեսը և Ռոբերտ Լևանդովսկին:
16-րդ րոպեի դրությամբ Չավիի գլխավորած թիմը հաղթում էր 2-0 հաշվով, սակայն առաջին խաղակեսն ավարտվեց 2-2 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում արդեն «Վիլյառեալն» առաջ անցավ հաշվի մեջ: Այնուամենայնիվ, «Բարսելոնային» հաջողվեց ևս երկու գոլ խփել ու ձևակերպել հաղթական արդյունք:
Իսպանիայի գործող չեմպիոնը միավորների քանակը հասցրեց 7-ի և բարձրացավ երրորդ տեղ, իսկ «Վիլյառեալը» 3 միավորով 13-րդն է:
4-րդ տուրում «Բարսելոնան» սեպտեմբերի 2-ին հյուր կգնա «Օսասունային», իսկ «Վիլյառեալը» սեպտեմբերի 1-ին կմրցի «Կադիսի» հետ:
Իսպանիայի Լա լիգա, 3-րդ տուր
«Վիլյառեալ» - «Բարսելոնա»՝ 3-4 (տեսանյութ)
Խուան Ֆոյտ, 26, Ալեքսանդր Սյոռլոտ, 40, Ալեխանդրո Բաենա, 50 - Գավի, 12, Ֆրենկի դե Յոնգ, 15, Ֆերան Տորես, 68, Ռոբերտ Լևանդովսկի, 71




Լուսանկարները՝ GettyImages


