Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է հետևել Բիլբաոյի «Աթլետիկի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտնում է DiarioSport-ը:
22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և Մյունխենի «Բավարիան»:
Երիտասարդ աստղը տևական ժամանակ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակն էր, սակայն ամռանը գործարքը չկայացավ:
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայում» հանգիստ են, քանի որ բասկերի առաջատարը դեռ չի որոշել, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան:
Հիշեցնենք, որ Նիկո Ուիլյամսն ընթացիկ մրցաշրջանում «Աթլետիկի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել է 2 գոլի և 5 ասիստի հեղինակ: