Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում 4-1 հաշվով հաղթեց «Ժիրոնային»։
«Բլաուգրանայից» դուբլի հեղինակ դարձավ 17-ամյա Լամին Յամալը, մեկական գոլ էլ խփեցին Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Դանի Օլմոն ու Պեդրին։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ժիրոնան» 7 միավորով 7-րդն է։
Լա լիգա, 5-րդ տուր
«Ժիրոնա» - «Բարսելոնա»` 1-4
Քրիստան Ստուանի, 80 - Լամին Յամալ, 30, 37, Դանի Օլմո, 47, Պեդրի, 64
Հեռացում` Ֆերան Տորես («Բարսելոնա»), 86