Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Բարսելոնան» տնային խաղում 5-1 հաշվով հաղթեց «Սևիլիային»։
«Բլաուգրանայից» դուբլի հեղինակ դարձան լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և իսպանացի կիսապաշտպան Պաբլո Տոռեն, մեկ գոլ էլ խփեց Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Պեդրին։
Կատալոնական ակումբի կազմում գրեթե մեկ տարի անց հանդիպման մասնակցեց 20-ամյա կիսապաշտպան Գավին, որն ապաքինվել է ծնկի ծանր վնասվածքից։ Նա նախորդ անգամ պաշտոնական խաղում դաշտ էր դուրս եկել 2023 թ. նոյեմբերի 19-ին Իսպանիայի հավաքականի կազմում։
«Բարսելոնան» 27 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Սևիլիան» ունի 10 միավոր և 10-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 10-րդ տուր
«Բարսելոնա» - «Սևիլիա»` 5-1
Ռոբերտ Լևանդվոկսի, 24 (11մ), 39, Պեդրի, 28, Պաբլո Տոռե, 82, 88 - Ստանիս Իդումբո, 87