Կատալոնական «Բարսելոնան» Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի խաղում դաշտ դուրս կգա բրիտանական Rolling Stones ռոք-խմբին նվիրված համազգեստով, հաղորդում է RAC1-ը։
Իսպանիայի չեմպիոնի մարզաշապիկին կլինի Rolling Stones-ի տարբերանշանը։
Համագործակցությունը կկայանա «Բարսելոնայի» հովանավոր Spotify սթրիմինգային հարթակի հետ պայմանավորվածության շրջանակում՝ նվիրված ռոք-խմբի առաջին ալբոմի 18-ամյակին։
«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 29-ին։