Կատալոնական «Բարսելոնան» առաջիկա «Էլ Կլասիկոյի» համար հատուկ մարզաշապիկ է ներկայացրել։
«Կապտանռնագույնները» Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի հանդիպմանը կներկայանան հանրահայտ Rolling Stones երաժշտական խմբի տարբերանշանով մարզաշապիկներով։
Rolling Stones-ի տարբերանշանով մարզաշապիկը կխորհրդանշի խմբի Hackneys Diamonds ալբոմի թողարկումը, որը նախատեսված է հոկտեմբերի 20-ին: Սա խմբի առաջին ալբոմն է վերջին 18 տարվա ընթացքում։
Լա լիգայի 11-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին, մեկնարկը՝ ժամը 18:15-ին: