Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հաստատել է, որ ակումբը «Նոու Կամպի» վերակառուցումից հետո նախատեսում է անցկացնել Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը, մեջբերում է AS-ը:
«Մեսին ակումբի պատմության մեծագույն ֆուտբոլիստն է և երկրպագուների կուռքը: «Բարսելոնայում» խաղացել են բազմաթիվ լեգենդներ, բայց արգենտինացին նրանց շարքում առանձնանում: Հուսով եմ, որ Մեսին դեռ երկար տարիներ կխաղա և հաճույք կպատճառի ֆուտբոլասերներին: Նա իր հրաժեշտի հանդիպումն անպայման կանցկացնի «Բարսելոնայում, բայց մենք չգիտենք, թե դա երբ կլինի», - ասել է Դեկուն:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին կարիերայի մեծ մասն անցկացրել է «Բարսելոնայում»։ Եվրոպայում կատալոնական գրանդից բացի նա հանդես է եկել նաև ՊՍԺ-ում։ Այժմ արգենտինացին խաղում է «Ինտեր Մայամիում»։