«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում ընդունեց «Ժիրոնային» և պարտվեց 2-4 հաշվով:
Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին ու Իլկայ Գյունդողանը: Հյուրերից գոլեր խփեցին Արտյոմ Դովբիկը, Միգել Գուտյերեսը, Վալերին ու Քրիստիան Ստուանին:
«Ժիրոնան» միավորների քանակը հասցրեց 41-ի և գլխավորեց աղյուսակը, «Բարսելոնան» 34 միավորով չորրորդն է: Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է, որը վաստակել է 39 միավոր, երրորդը 34 միավորով «Աթլետիկոն» է:
Լա լիգա, 16-րդ տուր
«Բարսելոնա» - «Ժիրոնա»՝ 2-4
Ռոբերտ Լևանդովսկի, 19, Իլկայ Գյունդողան, 90+1 - Արտյոմ Դովբիկ, 12, Միգել Գուտյերես, 40, Վալերի, 80, Քրիստիան Ստուանի, 90+5