Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն աջ ոտքի ներդիր մկանի վնասվածք ունի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Եվրոպայի չեմպիոնը խաղադաշտ դուրս չի գա մոտ երեք շաբաթ: 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Լա լիգայի 27-րդ տուրի` «Օսասունայի» դեմ խաղում (3-0):
Ընթացիկ մրցաշրջանում Օլմոն մասնակցել է 28 խաղի, խփել 8 գոլ և կատարել 5 ասիստ: