Կատալոնական «Բարսելոնան» հայտարարեց իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին:
21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Լոպեսը նախորդ տարվա հուլիսից է խաղում «Բարսելոնայի» գլխավոր թիմում:
Ընթացիկ մրցաշրջանում Լոպեսը կատալոնական գրանդի կազմում մասնակցել է 6 հանդիպման, դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ:
Por muchos años más de azulgrana, Fermín 💙❤️ pic.twitter.com/1HUxaqJUds
— FC Barcelona (@FCBarcelona_es) October 31, 2024