«Բարսելոնան» նոր պայմանագիր է առաջարկում կատալոնական գրանդի բրազիլացի վինգեր Ռաֆինյային, հաղորդում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Ակումբն առաջարկում է կնքել չորս տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2029 թվականի հուլիսի 1-ին: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2027 թվականի հուլիսի 1-ին:
Հաղորդվում է նաև, որ Ռաֆինյան վերջին շրջանում Սաուդյան Արաբիայից երկու խոշոր առաջարկ է ստացել, սակայն մերժել է:
Ռաֆինյան «Բարսելոնայում» խաղում է 2022 թվականի հուլիսից՝ «Լիդսից» 58 միլիոն եվրոյով տեղափոխվելուց հետո։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 38 խաղում խփել է 24 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում:
#Raphinha has turned down two rich bids from Saudi Clubs in the last months and is getting closer to extend his contract with #Barça. Ready a new deal until 2029. #transfers #FCB
— Nicolò Schira (@NicoSchira) March 2, 2025