Logo

«Բարսելոնան» նոր մարզչի 5 թեկնածու է առանձնացրել

15:45 / 28.01.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» արդեն սկսել է գլխավոր մարզիչ Չավիին փոխարինող փնտրել: Կատալոնացի մասնագետը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո լքելու է իր պաշտոնը:

Sport.es-ը գրում է, որ «Բլաուգրանան» 5 մարզիչ է դիտարկում հաջորդ մրցաշրջանի համար: Այդ մասնագետներն են Տյագո Մոտան («Բոլոնիա»), Ռաֆայել Մարկեսը («Բարսելոնա Աթլետիկ»), Ջովանի վան Բրոնկհորստը (նախկինում «Ֆեյենորդ» և «Ռեյնջերս»), Միչել Սանչեսը («Ժիրոնա») և Իմանոլ Ալգուասիլը («Ռեալ Սոսյեդադ»):

Այդ թեկնածուներից երեք՝ Մարկեսը, Վան Բրոնկհորստը և Մոտան, նախկինում խաղացել են կատալոնական թիմում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» մարզական տնօրենի նախընտրելի թեկնածուն Մոտան է:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ