Իսպանական «Լաս Պալմասի» կամերունցի հարձակվող Իվան Սեդրիկը վարձավճարով տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Բարսելոնայի» երկրորդ թիմում։
Նախորդ մրցաշրջանում Սեդրիկը վարձավճարով խաղում էր իսպանական «Վալյադոլիդում»: Լա լիգա 2-ում մասնակցել էր 12 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ:
Հեղինակավոր Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 400 հազար եվրո։