Logo

«Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց «Սևիլիային»

00:55 / 30.09.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա Լիգայի 8-րդ տուրում «Բարսելոնան» 1-0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։

Հանդիպման միակ և հաղթական գոլը գրանցվեց 76-րդ րոպեին։ «Կապտանռնագույնների» վինգեր Լամին Յամալի փոխանցումից հետո գնդակն անզգուշաբար սեփական դարպասն ուղարկեց հյուրերի պաշտպան Սերխիո Ռամոսը։

Անպարտելիության շարքը ևս մեկ խաղով երկարացրած կատալոնացիները տոնեցին մրցաշրջանի 6-րդ հաղթանակը և վաստակած 20 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ «Սևիլիան», որը նախորդ երեք տուրում յոթ միավոր էր վաստակել, մնաց 7 միավորով և զբաղեցնում է 12-րդ տեղը։

Իսպանիայի Լա Լիգա, 8-րդ տուր

«Բարսելոնա» - «Սևիլիա»՝ 1-0

Սերխիո Ռամոս, 76 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ