Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Իսպանիայի հավաքականի ու Բիլբաոյի «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի ծառայություններով։
Լրագրող Նիկո Ռոդրիգեսը հայտնել է, որ կատալոնական ակումբը պետք է 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցը լուծի մինչև օգոստոսի 1-ը։
Եթե «Բարսելոնան» որոշի ձեռք բերել Ուիլյամսին, ապա պետք է բանակցություններն ավարտին հասցնի ու կատարի վճարումը մինչև այդ օրը, այլապես խաղացողը չի հեռանա «Աթլետիկից»։
2023/24 ակումբային մրցաշրջանում հարձակվողը բասկյան ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 8 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ։ Այս օրերին Ուիլյամսն Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցում է Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ին։