Logo

«Բարսելոնան» ներկայացրել է սև համազգեստը

12:40 / 04.09.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի առաջատար կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է արտագնա խաղերի համար նախատեսված նոր համազգեստը։ Հեղինակը Nike հանրահայտ բրենդն է։ Նոր համազգեստը սև է։

Գերմանացի մասնագետ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը հաջող է մեկնարկել նոր մրցաշրջանում՝ հաղթելով առաջնության 4 խաղերում։ Չորրորդ տուրից հետո կատալոնացիներն ունեն 12 միավոր և 4-ական միավոր առաջ են 2-3-րդ տեղերը բաժանող Մադրիդի «Ռեալից» ու «Աթլետիկոյից»։

Հաջորդ տուրում «Բարսելոնան» սեպտեմբերի 15-ին կհյուրընկալվի «Ժիրոնային»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ