Logo

«Բարսելոնան» այլևս չի դիտարկում Նագելսմանի տարբերակը

13:48 / 17.02.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» հրաժարվել է գլխավոր մարզչի պաշտոնում գերմանացի Յուլիան Նագելսմանին նշանակելու մտքից, հաղորդում է Sport.es-ը:

Կատալոնական ակումբի ղեկավարությանը չի գոհացնում այն փաստը, որ Եվրո-2024-ն ավարտվելու է միայն հուլիսի կեսին, և Նագելսմանին հրավիրելու դեպքում այդ հանգամանքը վատ կանդրադառնա «Բլաուգրանայի» մինչմրցաշրջանային հատվածի վրա։ Հիշեցնենք, որ 37-ամյա Նագելսմանն այժմ մարզում է Գերմանիայի հավաքականը։

Դրանից բացի, «Բարսելոնայի» ղեկավարները մտադիր են հրավիրել բարձրակարգ ակումբում աշխատելու մեծ փորձ ունեցող մասնագետի, որը կկարողանա լավ հաղորդակցություն հաստատել թիմի ներսում:

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանից հետո Չավին կհեռանա «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ